Պատերազմի տարում ՀՀ իշխանությունը 72 միլիոն դոլարի պարգևավճար է բաժանել. «Մեդիապորտ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

նկար

Պատերազմի, հիվանդության և աղետի տարի 2020 թ.-ի ընթացքում ՀՀ պետական կառավարման համակարգում բաժանվել է ավելի քան 37 մլրդ․ դրամ (շուրջ 72 մլն․ դոլար) պարգևավճար։ Այդ մասին գրում է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը:

«Ոստիկանությունում 2020 թ.-ին ստացել են 9․4 մլրդ դրամ պարգևավճար, իսկ ԱԱԾ-ում՝ 3 մլրդ․ դրամ։ 

Պետական եկամուտների կոմիտեում ևս «սոված» չեն մնացել․ ստացել են 6․5 մլրդ դրամ․ 

Հաջորդիվ, ըստ պարգևավճարի չափի, գալիս են հետևյալ կառույցները․ 

ՀՀ Դատական դեպարտամենտ – 2․14 մլրդ․ դրամ
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն- 2․11 մլրդ․ դրամ
ՀՀ վարչապետի աշխատակազմ – 1․6 մլրդ․ դրամ

Քաղավիացիայի կոմիտեն, որը գործունեությունը ծայրից ծայր խայտառակություններից ու ձախողումներից է բաղկացած (առևանգված ինքնաթիռ, ազգային փոխադրողների լիցենզիայից զրկում, և այլն), ստացել է 60 մլն․ դրամի պարգևավճար։ 

Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ը ստացել է 80․5 մլն պարգևավճար»,-գրել է աղբյուրը և հրապարակել ցանկը։

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս