Հունիսի 21-ի ՀՀ-ն նախկինը չի լինելու. պաշտոնապես պարտվողը չի համակերպվելու պարտության հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

նկար

Պարզապես ֆիքսենք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին ընտրություններն են, որ քարոզարշավի ընթացքում Արցախի հիմնախնդիրն օրակարգում չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը:

«Պատերազմը, պատմությունը, նախկին հերոսություններն ու ներկա դավաճանությունները կան, բայց հիմնախնդիրը չկա:

Չկա ոչ քաղաքական դերակատարների ծրագրերում, ոչ էլ հանրության ակնկալիքներում:

Ինչի է սա կարևոր: Որովհետև հունիսի 21-ի Հայաստանն այլևս նախկինը չի լինելու: Արդեն իսկ նախկինը չի, բայց հունիսի 21-ին դա կֆիքսվի համաժողովրդական քվեարկությամբ: Ղարաբաղյան շարժմամբ ձևավորված պետությունը, որտեղ իշխանության գրեթե միակ ռեսուրսը Ղարաբաղի հարցն էր, այն մոռացության է տալիս:

Միակ բանը, որ նոր Հայաստանին կկապի նախկին Հայաստանի հետ, ըստ ամենայնի, լինելու է կասկածն առ ընտրությունների պաշտոնական արդյունքներ: Ու չկասկածեք, որ վաղվա Հայաստանում պաշտոնապես պարտվողը չի համակերպվելու պարտության հետ:

Մինչդեռ մեզ պետք էր օրակարգում պահել Ղարաբաղի հարցը, իսկ ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնել»,- գրել է Մինասյանը:

--00—ԼՄ