Փաշինյանը սուտը տեղափոխել է արտաքին աշխարհ և փորձում է խաբել նաև արտաքին խաղացողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Վանեցյան

Զարգացող և հզոր տնտեսություն ունենալու համար երկրին պետք են երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ: Այս մասին Armnews-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«Լուծումը մեկն է՝այս կապիտուլյանտը պետք է oր առաջ հեռանա, որպեսզի Հայաստանում փոխվի մթնոլորտը,  Հայաստանը նորից պետք է սկսեն ընկալել, որպես ինքնիշխան երկիր»,- նշեց նա:

Ըստ Վանեցյանի Հայստանը աշխարհում միշտ ունեցել է շատ բարեկամներ, բայց այս իշխանություններն ունեն բացառիկ տաղանդ փչացնել հարաբերությունները բոլորի հետ:

«Փաշինյանն այնքան է խաբել ներսում, որ արդեն սուտը տեղափոխել է արտաքին աշխարհ և փորձում է խաբել նաև արտաքին խաղացողներին»,- հավելեց վարչապետի թեկնածուն:

--00--ԱՀ