Մարուքյանը զգուշացնում է՝ դռներին ԼՀԿ բուկլետ են փակցնելու, հեշտ պոկվում է հետք չի թողնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

1

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ բնակարանների դռների վրա ԼՀԿ-ի նախընտրական պաստառներն են փակցնելու:

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր բուկլետների տարածման համար նոր տեխնոլոգիա ենք կիրառում. վաղվանից Ձեր բնակարանի դռների վրա կարող եք տեսնել խնամքով փակցված մեր նախընտրական բուկլետը, որոնք հեշտությամբ պոկվում են և հետքեր չեն թողնում։

Հունիսի 20-ին գնացե՛ք ընտրատեղամասեր և քվեարկե՛ք 9-րդ քվեաթերթիկի՝ «Լուսավոր Հայաստան»-ի օգտին։

Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր»,-գրել է նա։

--00—ԼՄ