Հայկական կողմի մոտ շարունակում են մնալ 100,000-ավոր ականների ականապատման քարտեզներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

․

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարածաշրջանում խաղաղութան հաստատման, հումանիտար ականազերծման նպատակով, Ադրբեջանից Հայաստան 15 հայ ռազմագերիների վերադարձի քայլին ի պատասխան հայկական կողմից Ադրբեջանին են փոխանցվել ոչ թե ամբողջ Աղդամի շրջանի` ինչպես շահարկում են որոշ շրջանակներ, այլ ընդամենը մի հատվածի ականապատման քարտեզները։

Հայկական կողմի մոտ կան և շարունակում են մնալ 100,000-ավոր ականների ականապատման քարտեզներ։

Ընդ որում, ինչպես իր խոսքում շեշտեց նաև Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանին են փոխանցվել այն հատվածի ականապատման քարտեզները, որոնք գտնվում են Ադրբեջանի թիկունքում։

Ինչպես հայտնեց վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանը, այս ամենը պետք չէ դիտարկել Հայաստանին վերադարձված 15 գերիների և ականապատման քարտեզների փոխանակում, այլ պետք է դիտարկել որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման, հումանիտար ականազերծման նպատակով Հայաստանին վերադարձված 15 հայ ռազմագերիների վերադարձի քայլին ի պատասխան»։

--00--ԱՀ