ԱՄՆ-ը, Վրաստանը և ԵԽ-ն օգնել են իրականացնել ականապատ դաշտերի քարտեզի փոխանցումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

․

ԱՄՆ-ն և Վրաստանը նպաստել են Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզը Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի կառավարության աջակցությունը՝ այս մարդասիրական գործողությունն իրականացնելու հարցում: Միևնույն ժամանակ, կարևորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գլխավորությամբ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Շվեդիայում ԵԱՀԿ շվեդական նախագահության դերը», - նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 15 հայ գերու հայրենիք վերադառնալու մասին տեղեկությունները։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս