ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ-ին 2021-2025 թթ. կտրամադրի 75 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

ՄԱԿ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործագիր խորհուրդը Նյու Յորքի ամենամյա նստաշրջանի ժամանակ ընդունել է 2021-2025 թվականների Հայաստանի աջակցության փաստաթուղթ: Զարգացման ծրագիրը գնահատվել է ավելի քան 75 մլն դոլար:

Նախքան փաստաթղթի ընդունումը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր խոսքում ողջունել է Հայաստանի անկախության առաջին օրվանից  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ երկար տարիների համագործակցությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի համակարգի աջակցությունը սոցիալ-տնտեսական ծրագրերին՝ ուղղված Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:  

Զարգացման ծրագրի առաջնահերթությունը Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ագրեսիայի հետևանքով տեղահանված ու տուժած կարիքավոր մարդիկ են:

Ծրագրի նպատակային միջոցառումներն ուղղված են եկամտի և զբաղվածության ստեղծման նախաձեռնություններին, այդ թվում՝ սոցիալական և տնտեսական կյանքին՝ պատերազմի վետերանների, հաշմանդամների և խոցելի խմբերի վերականգնմանը և ինտեգրմանը:

--00--ԱԹ