Ստացե՞լ են արդյոք բազմաբնակարան շենքերի բնակիչների համաձայնությունը. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

․

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Թե՛ Երևանում, թե՛ մարզերում Նիկոլ Փաշինյանի պատկերով նախընտրական ցուցապաստառները մեծամասամբ կա՛մ պատռվում են, կա՛մ դրանց վրա անվանարկող գրություններ են հայտնվում: Երևույթն ինքնին ընդունելի չէ, սակայն այդ գործընթացը կանխել, ինչպես երևում է, չի հաջողվում:

Հնարավոր է հենց այդ պատճառով վերջին երկու օրերին ավելի հաճախ կարելի է ՔՊԿ-ի ցուցապաստառը տեսնել բազմաբնակարան շենքերի պատերին, ընդ որում՝ հնարավորինս բարձր հարկերում, այնքան, որ և՛ տեսանելի լինի, և՛ հնարավոր չլինի վնասել:

«Փաստը» դիմել է մի քանի իրավաբանների՝ ճշտելու՝ իրավունք կա՞ նախընտրական պաստառները փակցնել բազմաբնակարան շենքերի վրա: Նրանք նշեցին, որ այս դեպքում օրենքի խախտում չկա, եթե առկա է տվյալ շենքի անխտիր բոլոր բնակիչների համաձայնությունը: Սա կլինի օրենքի տառին համապատասխան: Միևնույն ժամանակ իրավաբանները նշում էին, որ քանզի հազիվ թե հնարավոր լինի որևէ շենքում ստանալ բոլորի համաձայնությունը որևէ ուժի, առավել ևս ՔՊ-ի պաստառը փակցնելու համար, հնարավոր է՝ կիրառված լինի կոնկրետ այն բնակչից թույլտվություն ստանալու մեխանիզմը, որի բնակարանի ուղղությամբ փակցված է պաստառը:

Մենք ունենք նաև տեղեկություններ, որ նախընտրական գործընթացները վերահսկող կազմակերպությունները առաջիկա օրերին զբաղվելու են այս խնդրով՝ հասկանալու, թե որքանով է պահպանվել բնակիչների համաձայնությունը ստանալու կարգը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ