Որ էշը հանում ես, քուռակ չես դնում, ձի ես դնում. Պնախարարն ու ԳՇ պետը ունակ չեն ոչ մի բանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Հոկտեմբերի 7-ին մեր զինված ուժերը հասել են գյուղ Հորադիզի մոտի անտառային բլրակ, այնտեղ ամրացել ու փրկել զինվորների կյանքեր, սակայն գումարտակի հրամանատարի զոհվելուց հետո նրա տեղակալը հրաժարվել է շարունակել կատարել մարտական առաջադրանքը, ինչի հետևանքով մյուս գումարտակը նահանջել է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Ազատական» կուսակցության նախըտրական ցանկի առաջին հորիզինականը զբաղեցնող Սամվել Բաբայանը։ 

Բաբայանը պատմել է, որ պատերազմի մասին տեղեկացել է բոլորի հետ միասին՝ իրեն հետախուզական տվյալներ չեն տվել։ 

«Առավոտյան բոլորի հետ եմ իմացել, պարզվել է, սակայն, որ ԱԱԾ-ի պետը զեկուցել է երկու անգամ, որ կուտակումներ են, սակայն ինձ դրա մասին չեն ասել», - նշել է նա։ 

Նա նաև նշել է, որ երբ նշանակվել է Արցախի ԱԽ քարտուղար, դիմել է Արցախի պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել ադրբեջանական բանակի զորամասերի մասին տվյալներ։ «Ես անձամբ զանգեցի Դավիթ Տոնոյանին, ասաց, որ չեմ կարող տալ, պետք է կառավարության որոշում։ Հետո ասաց, որ կգամ՝ կխոսենք, մի շաբաթ հետո եկավ Ղարաբաղ, իսկի չհանդիպեց էլ։ Հետո Արայիկ Հարությունյանն ինձ ասաց, որ Հայաստանի կառավարության մոտ տպավորության կա, որ ես ուզում եմ բանակն իմ ազդեցության տակ դնել», - հավելել է նա։ 

Սամվել Բաբայանը նաև պատմել է, որ երեք գումարտակ էր պատրաստել Շուշի տանող ճանապարհը կտրելու համար, սակայն վերջին վայրկյանին հրամանատարները հրաժարվել են մասնակցել գործողությանը։ «Զապիսը կա, հանձնված է, թող քննեն, որոշեն», - հավելել է նա։ 

Ըստ ՊԲ նախկին հրամանատարի, «Նիկոլ Փաշինյանը թիվ մեկ հանցագործն է, որ այդ մարդկանց՝ գեներալներին, նշանակել է նմանատիպ պաշտոնների»։ Այդ մարդկանց «խոզի ֆերմա էլ պետք չէր վստահել, իրա սխալը դա ա», - նկատել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս