Փաշինյանին ու Քոչարյանին «միավորում է» վրեժը, նրանց ընտրությունից պարտվելու է ժողովուրդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

«Ղարաբաղ գոռալով՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը եկել են իշխանության։ Ամեն մեկը տասը տարի Ղարաբաղի խնդրով զբաղվել է, չեն լուծել չէ՞ այդ հարցը։ Իսկ ի՞նչ հարց են լուծել, հարստացել են»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ 

Նա նշել է նաև, որ նրանց հաջորդած Նիկոլ Փաշինյանի օրոք տեղի ունեցավ պատերազմ, ինչն ակնհայտ է դարձնում, որ նա ձախողել է արտաքին քաղաքականությունը, պատերազմի կառավարումը և ընդհանրապես այն ամենը, ինչ հնարավոր է։  

«Հիմա այս երկուսը՝ ներկա և նախկին իշխանությունները, այլևս ասելու ոչինչ չունեն, նրանց նպատակը վրեժն է, եթե Փաշինյանն ու Քոչարյանը ընտրվեն, ապա դա կլինի ժողովրդի ու պետության պարտությունը»,-նկատել է ԼՀԿ ղեկավարը։