Ուժայինները Նիկոլին չեն ենթարկվելու ԿԸՀ-ի տվյալների հրապարակումից հետո․ Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Այն ագրեսիվ հռետորաբանությունը, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, իր օգտին չի աշխատում, նրա ընտրազանգվածը նվազում է այդպես: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Մենք ականատես ենք ամենակեղտոտ քարոզարշավի՝ անկախ Հայաստանի ողջ ընտրությունների պատմության ընթացքում։ Կեղտոտ ասելով՝ ես միայն նկատի չունեմ բառապաշարը, տեսնում ենք կոմպրոմատների պատերազմ, որից հետո, ի միջի այլոց, Փաշինյանի տոնայնությունը բավականին ընկավ։ Այս ընդհանուր քաոսի մեջ չեմ բացառում, որ մինչև հունիսի 20-ը կլինեն ինչ-ինչ կտրուկ զարգացումներ, որովհետև ոստիկանությունը՝ որպես համակարգ չի գործում։ Այն, ինչ տեսանք ԱԳՆ-ում, նույնը լինելու է ուժային կառույցներում, ավելին՝ նրանք Փաշինյանին դադարելու են ենթարկվել, հատկապես ընտրությունների արդյունքում ԿԸՀ տվյալների հրապարակումից հետո»,- ասել է Քոչարյանը:  

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս