Իշխանությունը կոմպլեքսավորված է ու տգետ, այդ թվում և վարչապետը․ «5165» շարժում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Անկախ նրանից, թե որ ուժը կհաղթի, պետք է գնալ բոլոր նախկին բանակցողների, նախագահների մոտ, որպեսզի նոր մտքեր գեներացվեն Ղարաբաղյան հակամարտության ապագայի վերաբերյալ։ Եթե թշնամին մտնում է քո տունը, ապա պետք է միասնություն լինի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց «5165» շարժման ներկայացուցիչ Գևորգ Թամամյանը։ 

Նա նաև ավելացրեց, որ գործող իշխանությունը ռեալիստ չէ, ինչը տգիտության և թերարժեքության արդյունք է։

Թամամյանի համոզմամբ՝ իշխանությունը չկայացվածության, ինչ-որ մի բան ապացուցելու և մեծամտության խնդիր ունի՝ չհասկանալով, թե այդ կոմպլեքսներն ուր են տանում։ 

Մանրամասները՝ տեսանյութում