Ադրբեջանը բարձր է գնահատում ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածություններում ՌԴ դերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորական նամակ է հղել՝ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ, որ նշվում է հունիսի 12-ին: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: 

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դինամիկ և հաջող զարգացումը՝ հիմնված բարեկամության, բարիդրացիության և փոխաջակցության ամուր կապերի վրա, առանձնահատուկ գոհունակություն է առաջացնում:

Բարձր ենք գնահատում ՌԴ միջնորդական ջանքերը՝ ԼՂ հարցով եռակողմ հայտարարություններին հասնելու առումով:

Վստահ եմ, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցությունն ու համակողմանի համագործակցությունը հետագայում ևս արդյունավետորեն կզարգանան և կխորանան՝ նոր բովանդակություն ստանալով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների, հանուն կայունության, համագործակցության և տարածաշրջանի զարգացման»,- նշված է ուղերձում: