Ստեփանակերտում համաքաղաքացիների վեճի ժամանակ մեկը դանակահարվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

դանակ

Հունիսի 11-ին՝ ժամը 02:30-ին, Արցախի ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 02:20-ի սահմաններում, նշված շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Է. Ա.-ի (ծնված 1991թ.) և Հ. Հ.-ի (ծնված 1992թ.) միջև, որի ընթացքում Է. Ա.-ն գրպանի դանակով հարվածել է Հ. Հ.-ի որովայնին, ինչի արդյունքում վերջինս որովայնի առաջնային պատի թափանցող ծակած կտրած վերք ախտորոշմամբ ժամը 02:40-ին տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Է. Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:

Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

--00—ԼՄ