Նիկո՛լ Փաշինյան, արի՛ եթեր, ու թող ժողովուրդը տեսնի՝ ո՞վ է շեղվել հեղափոխական օրակարգից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տարբեր լրատվամիջոցներից բանավեճերի առաջարկ ենք ստանում. ասեմ, որ բանավեճի իմաստ կա Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Իրենք պետք է պատասխան տան արածների ու չարածների համար: Մնացածից շատերին, հարգելով հանդերձ, բանավեճ չունեմ մեծ հաշվով:

Նիկո՛լ Փաշինյան, Քոչարյանի հետ ձեր դուելը հետո կանեք, չեն գալիս հետդ բանավեճի, արի՛ եթեր, ու թող ժողովուրդը տեսնի, թե «Մերժի՛ր Սերժին» և «Իմ Քայլը» հեղափոխական շարժումներից ո՞վ է շեղվել հեղափոխական օրակարգից:

Սպասում եմ»։

--00--ԱՀ