Միրզոյանը հայտարարել է՝ քարոզարշավին չի մասնակցելու. ում է վստահում Փաշինյանը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

արարատ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկրորդ համարում, բայց հակասական տրամադրություններ կան նրա եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ: Նրանք այնքան էլ հաշտ չեն, չնայած փորձում են ցույց տալ, թե իրենց միջեւ խնդիրներ չկան:

Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ Արարատ Միրզոյանն իր մտերիմ շրջապատին ասել է, որ քարոզարշավին ակտիվ մասնակցություն չի ունենալու, գուցե մի քանի տեղ գնա, ներկա գտնվի, բայց չի շրջելու: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի համար վստահելի մարդիկ են համարվում միայն Սուրեն Պապիկյանն ու Ալեն Սիմոնյանը, եւ հենց նրանք են միշտ լինում Նիկոլ Փաշինյանի կողքին շրջայցերի ժամանակ:

Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի կողքին չենք տեսնում նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին, խորհրդական Արայիկ Հարությունյանին, Էդուարդ Աղաջանյանին. նրանք պարզապես մի քանի հանդիպման են մասնակցել Երեւանում:

Ըստ տեղեկությունների՝ վերջիններս այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն Նիկոլ Փաշինյանի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ