Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Վրաստանում սահմանազատման ու սահմանագծման գործընթացը հետաձգվել էր նախ` համավարակի բռնկման, նաև ՀՀ ու Ադրբեջանի միջև նախորդ տարում բռնկված 44-օրյա պատերազմի պատճառով: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասված է Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլու` խորհրդարանին ներկայացրած հաշվետվության մեջ: 

Դրանում նշվում է, որ այս գործընթացի վերսկսման համար Վրաստանը պատրաստ է առաջիկայում համապատասխան աշխատանք տանել: 

«Հանձնաժողովների նիստերը, սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է շարունակվեն»,- նշված է փաստաթղթում:

ԽՍՀՄ փլուզումից հետո հարևան չորս պետություններից Վրաստանը համաձայնեցրել է իր սահմանները միայն Թուրքիայի հետ:

--00--ԱԹ