Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու. այսօր պաշտոնապես կդիմենք Բաքվին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Շիրակի մարզում։

Նոր Մանթաշում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է ադրբեջանական կողմին փոխանցեն իր երեկվա առաջարկը գերիների հետ կապված։

«Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով, բայց ես ուզում եմ, որ հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է ու հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար։ Այս ընթացքում ինտենսիվ աշխատանք է տարվում»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ գերիների թեմայով մի բառ ավել-պակաս ասելը կարող է ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել։