Կապիտուլյանտի ծամածռությունները մարտահրավեր են նետում մեր պատվին ու արժանապատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր տելեգրամյան ալիքում գրել է.

«Մենք կորստի ժամանակներ ենք ապրում: Մենք ուղղակի կյանքեր չենք կորցրել, մենք կորցրել ենք հայրենասերներ: Մենք տարածքներ չենք կորցրել, մենք պատմություն ենք կորցրել: Մենք մանկապարտեզներ ու դպրոցներ չենք կորցրել, մենք մեր ապագային մասնիկն ենք կորցրել։ 

Պարտությունը խլել է մեր հպարտությունը: Կապիտուլյանտի նախընտրական  ծամածռությունները մարտահրավեր են նետում մեր պատվին ու արժանապատվությունը:

Համոզված եմ, որ շատերը գիտեն այս տեսանյութի փաստերը: Ցույց տվեք ձեր այն ընկերներին, որոնք լռում են: Որոնք ձևացնում են, թե չեն հետաքրքրվում քաղաքականությամբ: Որոնք լուռ աջակցում են Նիկոլին: Եվ առաջարկեք նրանց գնալ և քվեարկել: Յուրաքանչյուրի համար, որը չի ծառայելու կապիտուլյանտին»։ 

Տեսանյութը՝  այստեղ։ 

--00--ԱՀ