Իսակովի պողոտայի արտադրամասում քաղաքացին Արցախից բերված զինամթերք էր պահել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Հունիսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ ստացան, որ մի տղամարդ Իսակովի պողոտայի արտադրամասերից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Նույն օրը արտադրամասում զննություն կատարվեց: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողներին ներկայացվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ, տարբեր տրամաչափի և հրազենների 500-ից ավելի փամփուշտ, չորս «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգի փամփշտատուփեր, խլացուցիչներ և այլն։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր անցած տարվա հոկտեմբերին Արցախից։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ԼՄ