«Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը մեկնարկել է ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

․

«Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտից, այնուհետև ուղևորվել են Էջմիածին և հարգանքի տուրք մատուցել կաթողիկոսների շիրիմներին, եղել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում և հարգել Հայաստանի անկախության համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը։

Դաշինքի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկ օրվա ընթացքում նախընտրական հանդիպումներ են ունեցել Արմավիրի, Վաղարշապատի և Մեծամորի ընտրողների հետ։

--00--ԱՀ