Դադարեցնում ենք քարոզարշավը և կոչ անում չեղարկել ընտրությունները․ «Հայոց Արծիվները»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Խաչիկ Ասրյան

Արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է արտահերթ ընտրությունները չեղարկել։ Այս մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում, հայտարարել է «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան»  կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը և հավելել, որ իրենք դադարեցում են քարոզարշավը և չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին։

«Կոչ եմ անում համախմբվել և չեղարկել ընտրությունները, միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ, քանի որ Հայաստանի ամբողջականությունը և անվտանգությունը ավելին է, քան ցանկացած ընտրություն»,- նշել է նա։

--00--ԱՀ