5-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

ՊՆ

Հունիսի 7-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

 

Ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ստուգվել կապի համակարգի անխափան աշխատանքի ապահովման գործնական կարողությունները, ազդանշանների հաղորդման և ստացման մասնագիտական հմտությունները։

--00--ԱԹ