«Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ մեզ ներքաշեց պատերազմի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր կապիտուլյանտ հողատուն հերթական անգամ լկտիաբար ստել է, թե ստացել է «վատ բանակցային ժառանգություն»։

Դեռեւս 2020-ի հոկտեմբերի 14-ին հրապարակավ ասել եմ՝ Հանրապետականն ապագա կապիտուլյանտին ժառանգել է Ազատ ու Անկախ Արցախ,մարտունակ բանակ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգ, որը նա մսխել է ։

Ավելին,դրա մասին ուղիղ ասել եմ նաև հողատուի հետ հանդիպման ընթացքում։

Իսկ ի՞նչ ենք իրականում մենք դրան ժառանգել։

2008-2018թթ. Հայաստանը նախ եւ առաջ բանակցել է կարգավիճակի հարցը։

Նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է,որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի,ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները 2009-2013 թթ. արել են 5 հայտարարություն,որոնց համաձայն Արցախի ժողովուրդն ունի պարտադիր կամարտահայտության իրավունք,առանց սահմանափակման։

2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ստիպված ստորագրել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։

2016-ի հոկտեմբերին Ալիեւը հայտարարում է,թե «իր վրա ճնշում են գործադրում,որ ճանաչի Արցախի անկախությունը»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պոպովը հայտարարել է՝ 2020-ի պատերազմից հետո,քաղաքական ապտակ հասցնելով կապիտուլյանտին, որ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի համաձայն Արցախը ստանալու էր սկզբում միջանկյալ,այնուհետեւ վերջնական կարգավիճակ՝առանց որեւէ սահմանափակման։

Քարվաճառն ու Լաչինը մնում էին մեր վերահսկողության տակ մինչեւ Արցախի վերջնական կարգավիճակի տրամադրումը։

Այդ ամենն արվում էր առանց որեւէ պատերազմի և զոհի։

Հիմա ասեք ինձ,սրանից ավելի հայանպաստ հարցի լուծում եղե՞լ է։ Իհարկե ՝ոչ։

Իսկ ի՞նչ արեց այս կապիտուլյանտ փորձանքը։

Հրաժարվեց հայանպաստ ժառանգությունից, Ալիևին «կառուցողական» համարեց, Արցախը Հայաստան է և վերջ սադրիչ հայտարարությամբ մեզ ներքաշեց նատերազմի մեջ, 5.000 նահատակի պատճառ դարձավ,պատերազմի սկսզբում հրաժարվեց ռուսական խաղաղապահներից, հոկտեմբերի 19-ին մերժեց Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, հանձնեց Հադրութը, Շուշին, Թալիշը, Արցախի 75 տոկոսը, Ալիևի առաջ «կզեց» ու ազգից թաքուն ստորագրեց կապիտուլյացիան։

Հունվարի 11-ին Մոսկվայում հերթական անգամ «կզեց» Ալիևի առաջ՝ ստորագրելով մի թղթի տակ,որտեղ գերիների մասին խոսք չկա։

Այժմ էլ թշնամին մի քանի կիլոմետր մտել է ՀՀ տարածք,գերեվարում և սպանում է մեր զինվորներին,Բաքվում հայ ռազմագերիների դատավարությունն է,սա դեռ զառանցում է։

Զառանցես-չզառանցես՝դու «քաղաքական դիակ» ես,թուրքի առաջ «ծնկի եկած»,5000 հերոս նահատակի մահվան պատճառ դարձած ու ՀՀ թուրքին «մուտքի վիզա» տված խղճուկ կապիտուլյանտ»:

--00--ԱԹ