2021-ի ապրիլից Թուրքիայի ԶՈՒ-ն Իրաքում գրավվել է 40 ք/կմ տարածք, 1500 մարդ բռնագաղթվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

նկար

Թուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել.

«2021 թ. ապրիլից Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմագործողություն են իրականացնում Իրաքի տարածքում, որի արդյունքում արդեն իսկ գրավված է 40 կմ քառակուսի տարածք, 22 իրաքյան գյուղի բնակիչ (մոտ 1500 մարդ) բռնագաղթվել է, ավերվել են տեղական տնտեսությունը։ Սրան զուգահեռ թուրքական բանակը նվաճված տարածքներում կառուցում է նոր ճանապարհներ դեպի իրենց դիրքեր ու բազաներ (և կտրում է անտառները, որպեսզի զրկի քրդերին դիմադրություն ցույց տալու հնարավորությունից)։

Այս ամենը տեղի է ունենում առցանց՝ բոլորի աչքի առաջ, Իրաքի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առանց որևէ կաշկանդվածության, «Թուրքիայի և տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու» գեղեցիկ պատրվակով։ Իսկ իրականում Թուրքիան պարզապես բացահայտ կերպով նվաճում է այն տարածքները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իր համար։ Դա հնարավոր է, քանի դեռ չկա դիմադրություն հակառակ կողմից, քանի դեռ Իրաքը չի կազմակերպվում որպես ամուր պետություն։

◾️ Արդեն 25 օր է՝ Ադրբեջանի բանակը մտել է ՀՀ սահմանները և որոշ տեղերում խորացել մինչև 5 կմ։ ՀՀ դե ֆակտո իշխանությունը լուռ է այս հարցում, բայց շարունակում է թշնամիներ ստեղծել ու փնտրել Հայաստանի ներսում, քարոզարշավ անել ու թուլացնել մեր պետությունը։ 
Թուրքամետ օկուպացիոն ռեժիմը հենց այսպես է լինում։ 

Ու եթե չհեռացնենք այս վարչախմբին, ապա բոլորին խորհուրդ կտամ ուսումնասիրել վերջին 10 տարում Իրաքում ու Սիրիայում տեղի ունեցողը։ Բոլոր մանրամասներով կտեսնենք մեր առաջիկա տարիների ապագան»։

նկար

--00—ԼՄ