2-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

Մայիսի 4-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալների և գումարտակների հրամանատարների մասնակցությամբ:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային ապահովման և անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման վիճակը, քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

--00--ԱՀ