1 մլն դոլար տվել են, ասել՝ սարքի նկարենք էթանք․ Աղազարյանը՝ դիերի դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

«Ինձ համար, ցավոք սրտի, ընտրությունները դառնում են երկու բևեռ, դա շատ վատ է, բայց ունենք այն, ինչ ունենք, հետևաբար փոխադարձ մեղադրանքներն անխուսափելի են։ Ընդհանուր առմամբ, Ռոբերտ Քոչարյանի ու նրա շրջապատի դիրքորոշումները և մեթոդները քաղաքական պայքարի շրջանակներից դուրս են»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մեր իշխանությունն այնքան է դաստիարակել դատական համակարգը, որ այսօր դատավորները բացարձակ անկախ են գործադիր իշխանությունից, օրենսդիր իշխանությունից, բայց, ցավոք սրտի, նրանց մի զգալի մասը գտնվում է կախվածության մեջ նախկին իշխանավորներից, բարձրաստիճան պաշտոնյաներից։ Դա էլ կհաղթահարենք ընտրություններից հետո, և մենք կունենանք նույնիսկ այդ դատավորների կատարմամբ աշխարհի ամենաուժեղ դատական համակարգերից մեկը»,-ասել է Աղազարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Աբովյանի դիահերձարանի դեպքին՝ նշելով, որ չի բացառում, որ այն հնարավոր է՝ սադրանք է։  

Անդրադարձել է եղել նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: