Արցախի ՆԳՆ-ն բարոյական բարձր հատկանիշներով ոստիկանների է ծառայության հրավիրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

արցախ

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը ծառայության է հրավիրում ոստիկանների։

«Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակակետային գումարտակում, ինչպես նաև պետական պահպանության վարչությունում, կրտսեր խմբի պաշտոններում ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներն, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրաստակամությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։

--00—ԼՄ