Ղազախստանը միանում է «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

Ղազախստանը, մյուս շաբաթ, ամենայն հավանականությամբ, կմիանա «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածին, որի շնորհիվ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանն ու Տաջիկստանը համավարակի պայմաններում բացել են իրենց դարպասները: 

Այս մասին Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում ղեկավարած «Թվային նախաձեռնությունների հիմնադրամն էլ» հեղինակել է հավելվածը:

Մանրամասները՝ տեսանյութում․

--00--ԱՀ