Պատգամավորը թռցրել է լրագրողի հեռախոսը. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

լրագրող

Պատգամավորը թռցրել է լրագրողի հեռախոսը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«ՔՊ-ի ունիկալ հատվածի տեսականի Շիշ բռնողը քիչ առաջ պարզապես առեւանգել է «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու «թռել»։

Լրագրողը ընդամենը հարց էր տալիս Մուրատովի մոսկովյան այցի հետ կապված։

Ես, իհարկե, վստահ եմ, որ ոստիկանությունը չի անելու ոչինչ, որովհետեւ Շիշ բռնողն ունի անձեռնմխելիության «դաբլ» ստատուս, բայց ինձ շարունակում է զարմացնել լրագրողների իրավունքների պաշտպանության եւ ընդհանրապես՝ իրավապաշտպան կլուբների տոտալ լռությունը, ովքեր անգամ այն դեպքում, երբ Մոսկվայում ծռվում է, օրինակ, Նավալնու պրիչոսկան, մինչեւ Նավալնու վարսավիրի հասնելը, հայտարարությունախեղդ են անում ազգի տառաճանաչ սեգմենտին»,- գրել է նա։

--00--ԱԹ