Արդեն նույնականացված 3 մարմին է գնացել. դիահերձարանում պահվում են զինվորների մարմինները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

․

Մարտունու դիահերձարանում նույնպես պահվում են զինվորների մարմիններ ու մասունքներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու դիահերձարանի պաթոլոգ-անատոմ Արտաշ Խաչատրյանը։

«Բոլորը ԴՆԹ-արված են, նմուշառումներն արված են, փորձաքննությունն անցկացված են, պահվում են սառնարանային պայմաններում»,- նշեց նա։

Արտաշ Խաչատրյանը չցանկացավ մարմինների թիվը նշել։

«Տարբեր ժամանակներում են բերվել, պատերազմի օրերից մինչեւ հիմա։ Նույնականացվում եւ հանձնվում է ծնողներերին։ Օրինակ՝ այսօր արդեն 3  հատ գնացել է նույնականացված։ Ամեն օր այդ թիվն աճում է, շատ մեծ թիվ կազմում են նույնականացված դիակները»,- ասաց նա։

Արտաշ Խաչատրյանն ասաց, որ վերջին մասունքներն ու դիակները տեղափոխվել են Աբովյանի դիահերձարանից։

Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ համացանցում տարածվել են Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում արված սահմռկեցուցիչ լուսանկարները, որոնցում մեր նահատակ զինվորների մարմիններն ու մասունքներն էին՝ պարկերի մեջ, գետնին գցված: Այդ լուսանկարների իսկությունը հաստատել է նաեւ Առողջապահության նախարարությունը, նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանլ էլ ներողություն է խնդրել՝ ընդունելով, որ այնուամենայնիվ, հակառակ երեկվա պնդումներին, մասունքները ոչ պատշաճ պայմաններում են պահվել:

--00--ԱՀ