ԵԶԲ-ն ու «Ռոստելեկոմը» համատեղ ծրագրեր կիրականացնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Տնտեսական

Եվրասիական զարգացման բանկն ու «Ռոստելեկոմը» համաձայնություն են ձեռք բերել եվրասիական միջպետական ենթակառուցվածքային ու թվային ծրագրերի իրականացման համար։ Այս մասին վկայող հուշագիրը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ստորագրել են ԵԶԲ վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանն ու «Ռոստելեկոմի» առաջին փոխնախագահ Աննա Շումեյկոն։ 

Համագործակցությունը կընթանա ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» գործունեության շրջանակներում, որը հայտնի է այնպիսի հավելվածների ստեղծմամբ, ինչպիսիք են «Ճանապարհորդում եմ առանց քովիդ»-ն ու «Աշխատանքը ԵԱՏՄ-ում»։ 

«Ստորագրված փաստաթուղթն ընդլայնում է մեր համագործակցությունը «Ռոստելեկոմի» հետ, որն արդեն իրականացվում է ԵԶԲ երկրների շահերի սպասարկման համար։ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» մի քանի ծրագրերի՝ այդ թվում և «Ճանապարհորդում եմ առանց քովիդ»-ն ու «Աշխատանքը ԵԱՏՄ-ում» օգտագործում է «Ռոստելեկոմի» ենթակառուցվածքը։ Այս հուշագիրը նաև հնարավորություն է տալիս ստեղծել ԵԶԲ-ի և «Ռոստելեկոմի» համատեղ ընկերություններ թվային ծառայությունների ոլորտում», - ասել է Տիգրան Սարգսյանը։

--00--ԿԿ