ՌԴ դեսպան Կոպիրկինն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել ռուս սահմանապահների առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը Գորիս-Կապան մայրուղու (Որոտան, Շուռնուխ) երկայնքով սահմանային հատվածում տեղադրված կետերում ծանոթացել է ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային աշխատակիցների կողմից լուծված առաջադրանքների առանձնահատկություններին:

Սյունիքում Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նա դեսպանին է ներկայացրել քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երախտագիտություն հայտնել տարածաշրջանում անվտանգության ապահովելու համար Ռուսաստանին սահմանապահների մասնակցությանը:

նկար
նկար

--00—ԼՄ