Իմ տեսակին չի սազում հեռվից նայել ու միայն քննադատել ստեղծված իրավիճակը․ Մարտուն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Մարտուն  Գրիգորյան

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեք տարվա քաղաքական դադարից հետո պատիվ ունեմ իմ համաքաղաքացիներին ու շիրակցիներին տեղեկացնելու, որ շատ բարդ ու դժվար որոշմամբ ընդունել եմ առաջարկը` ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել պատգամավորի թեկնածու։

Բավականաչափ երկար ժամանակ եմ մտածել մինչ այս որոշման գալը` նժարին մեր երկրի, պետականության անվտանգության խնդիրն է, իսկ հիմա բոլոր ոլորտներում փորձառու և սկզբունքային մարդկանց կարիքը խիստ կա:

«Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակով` առաջին տասնյակում` 8-րդ տեղում եմ առաջադրված։ Եվ դա պատահական չէ։

Իմ տեսակին չի սազում հեռվից նայել ու միայն քննադատել ստեղծված իրավիճակը: Ես պատրաստ եմ իմ վրա վերցնել այդ աշխատանքի ծանրությունը և Գյումրու, Շիրակի շահերը պաշտպանել և տանել դեպի զարգացում: Իմ 11 տարիներին կուտակած պատգամավորական փորձն ինձ տալիս է վստահություն, որ ես գիտեմ ու կարող եմ պատվով ու թասիբով կատարել իմ գործը:

Սիրելի՛ գյումրեցիներ և շիրակցիներ, եկե՛ք #կպնենք #գործի, #ուղղենք #մեջքներս, որ նորից #ապրենք #պատվով»:

 --00—ՄՀ