Շուռնուխի՝ Ադրբեջանին հանձնվելը հակասում էր կապիտուլյացիոն փաստաթղթին․ տեսանյութ՝ սահմանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահն է Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Շուռնուխի սահմանային հատվածից և կից գրառում արել։

«Տեսանյութում Շուռնուխի այն մասն է, որը ադրբեջանցիների տիրապետության տակ է:

Իշխանությունների դավադիր գործողությունների արդյունքում հայկական գյուղի մի մասը, ինչպես նաև Կապան-Մեղրիի հետ կապող ճանապարհի մի մասը, հանձնվեց հակառակորդին, այն դեպքում, երբ

1) չէր լուծվել մեր հայրենակիցների անվտանգության հարցը,

2) սահմանազատում չէր իրականացվել,

3) դա հակասում էր նաև կապիտուլացիոն փաստաթղթին»,-գրել է Զոհրաբյանը:

--00—ԼՄ