Երևանի կենտրոնում սպանվածը Հացառատցի Հովոն է. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

սպանություն

Չորեքշաբթի առավոտյան Երևանի կենտրոնում կրակոցների հետևանքով սպանվել է Հացառատցի Հովո անունով անձնավորությունը, ով ռուսաստանահայ գործարար Մարդոյան Ռաֆիկի՝ Քյավառցի Ռաֆոյի մտերիմ շրջապատից է։

Ըստ 24News-ին հասած տեղեկությունների, Մարդոյանն ու իր ուղեկիցները Երևան էին ժամանել երեկ տեղի ունեցած մեկ այլ հայտնի սպանությունից հետո՝ մասնակցելու «Դոն Պիպոյի»՝ Արթուր Ասատրյանի եղբոր հուղարկավորության արարողությանը։ 

Հիշեցնենք, որ դեռևս անհայտ անձը երեկ Էջմիածնի մուտքի մոտ կրակահերթով սպանել էր քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի»՝ Արթուր Ասատրյանի եղբորը՝ Արմեն Ասատրյանին։ 

Մեզ հասած տեղեկություններով, Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության իրական թիրախը եղել է հենց Քյավառցի Ռաֆոն, այլ ոչ թե նրա ընկեր Հացառատցի Հովոն։ 

Ի դեպ, մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե սպանվածը Մարդոյանի թիկնապահը կամ վարորդն է, չի համապատասխանում իրականությանը։ Վերջիններս ընկերներ են։

--00—ՄՀ