Դիահերձարանում զինվորների մասունքները, դիերը պահելու դեպքով կան աշխատանքից ազատվածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

դի

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել է աշխատանքից, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նախարարությունից տեղեկացնում են, որ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Հիշեցնենք, որ Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր՝ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։

Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել անհետ կորած զինվորների հարազատներից։

«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին», - գրել էր Ավանեսյանը։

Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելու փաստի առթիվ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն:

--00—ՄՀ