Ոչ մեկն օլիգարխ չէ․ ո՛չ Ալեքսանյան Սամվելը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ո՛չ ես․ Սուքիասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Խաչատուր Սուքիասյան

Տնտեսվարողն օլիգարխ չէ։ Եթե մեկի անունը տաք, ես կապացուցեմ, որ նա օլիգարխ չէ։ Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել է «Սիլ» կոնցեռնի հիմնադիր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։

Հստակեցմանը, թե իրեն են օլիգարխ ասում, Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, Սուքիասյանն արձագանքել է․ «Ոչ մեկն օլիգարխ չէ․ ո՛չ Ալեքսանյան Սամվելը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ո՛չ ես։ Օլիգարխը նրանք էին, ովքեր կառավարում էին երկիրը, որովհետև ապօրինի հարստացած մարդիկ են օլիգարխները»։

Ըստ Սուքիասյանի՝ օլիգարխը պետք է ուժայիններին տիրապետի։

 --00—ՄՀ