Քոչարյանն ու Փաշինյանը նույն թիմում են․ Տեր-Պետրոսյանը քարտեզագրեց քաղաքական դաշտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Լևոն Տեր-Պետրոսյանն ակամա քարտեզագրեց քաղաքական դաշտը` ցույց տալով, որ այն կազմված է երկու բևեռից, մեկում Հայ ազգային կոնգրեսն է, մյուսում՝ մնացած ուժերը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը։

Նրա կարծիքով՝ պայքարը լինելու է այս երկու բևեռի միջև։ Պասկևիչյանը պատմել է, որ Փաշինյանն ինքն է առաջարկել միանալ Տեր-Պետրոսյանին, երբ վերջինս հայտարարեց ակտիվ քաղաքական գործունեության վերադարձի մասին։

«Դուք կարդացել ե՞ք, թե Փաշինյանը 2007, 2008 թվականներին ինչեր է գրել Տեր-Պետրոսյանի և նրա ծրագրերի մասին։ Այո՛, նա թիմի անդամ է եղել, բայց դա չի նշանակում, որ էսօր Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը նույն թիմում են։ Արդյունքը դատենք․ ի՞նչ էր ասում Տեր-Պետրոսյանը, և ի՞նչ իրականացրեց Նիկոլ Փաշինյանը։ Նա, Քոչարյանը և մնացյալ բոլոր ուժերը նույն թիմում են՝ թե՛ բարոյապես, թե՛ հոգեբանորեն»,- ասել է Պասկևիչյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: