Հայտնաբերվել է Սևան քաղաքը սնող 500մմ տրամագծով ջրատարին միացված ապօրինի գիծ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

․

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վառելիքի դատարկ ցիստերները ավտոկռունկի օգնությամբ հեռացնելուց հետո միայն հայտնաբերվեց Սևան քաղաքը սնող 500մմ տրամագծով ջրատարին միացված ապօրինի գիծը: Սպառողներին հասանելիք ջրից մոտ 3 լիտրը վայրկյանում հոսում էր անհայտ ուղղությամբ:

««Սևան» շահագործման տեղամասի մասնագետները զոդման միջոցով խցափակեցին 57 միլիմետրանոց խողովակը։

«Վեոլիայի» համակարգում օրեցօր ակտիվանում է թե՛ ջրի տեխնիկական կորուստների կրճատմանն ուղղված, թե՛ ապօրինությունների հայտնաբերման ու վերացման աշխատանքները: Արվում է հնարավորը շոգ ամիսներին ջրի ավելացող պահանջարկը բավարարելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱՀ