Մեկ ամսում ԼՂ-ում ականի վրա հինգ ադրբեջանցի է պայթել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

պայթյուն
 Ադրբեջանի միասնական տվյալների բազայի համաձայն 2021-ի մայիսին գրանցվել է չպայթած զինամթերքի և ականների պայթյունից տուժելու երկու դեպք: ԼՂ-ում ականի վրա պայթել է 5 մարդ:  

Պայթյուններից մահացել է մեկ զինվորական, երկու քաղաքացիական անձ, երկու զինվորական վիրավորվել է:

Ընդհանուր առմամբ՝ 2021-ի ընթացքում ականի պայթյուններից տուժել է 59 ադրբեջանցի:

--00—ՄՀ