Նման դեպքերի աճ պետք է լիներ. փոխոստիկանապետը՝ «Դոն Պիպոյի» եղբոր սպանության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

նկար

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպոյի» եղբոր սպանությանը՝ նկատելով, որ ժամանակահատվածն այնպիսին է, որ նման դեպքերի աճ պետք է լիներ, դա կանխատեսելի էր, քանի որ հետպատերազմյան շրջան է, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության ծավալներն աճել են։ Ավելացել են նաև բարդույթները, որոնք առաջացել են հետպատերազմյան շրջանում։

«Ոստիկանությունը բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում։ Մեծ թվով զենք-զինամթերք ենք հայտնաբերել, այլ բնույթի աշխատանքներ ևս տարվում են»,- հայտարարել է Ֆիդանյանը։

Անդրադառնալով քննադատություններին, թե ոստիկանությունը դարձել է «մեկ անձի քմահաճույքը կատարող», Ֆիդանյանն արձագանքել է.

«Մեր հիմնական գործառույթներից է հասարակական կարգի և անվտանգության ապահովումը, եթե առկա են որոշակի հանգամանքներ, որտեղ հնարավոր է լինել հասարակական կարգի անվտանգության դեմ ուղղված ոտնձգություններ, ապա ոստիկանությունը մշտապես այնտեղ է»։

--00—ԼՄ