Խորվաթիա - Հայաստան. Թիմերը հանդես կգան արտագնա խաղերի համազգեստով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի և Խորվաթիայի ազգային հավաքականները հունիսի 1-ին կայանալիք ընկերական խաղում հանդես կգան արտագնա հանդիպումների համար նախատեսված համազգեստով:

Աշխարհի գործող փոխչեմպիոնը հանդես կգա սև համազգեստով, իսկ Հայաստանի հավաքականը՝ սպիտակ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Խորվաթիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։ Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարներ՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ այդ խաղից 4 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Շվեդիայի հավաքականի հետ:

Սպորտ

--00--ԿԿ