ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել ենք գերեվարված 6 զինծառայողներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ՄԻՊ

Այսօր Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք 2021թ. մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Կապի մեջ ենք նաև մեր բոլոր տղաների ընտանիքների հետ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի քննարկել ենք նաև մեր այն հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը, որոնք գերեվարվել են մայիսի 27-ից առաջ»,- գրել է Թաթոյանը:

--00--ԱՀ