Արթիկի գաղութից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է խանութում «կալբաս» գնելիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

գաղութ

Մայիսի 30-ին արտակարգ դեպք  է տեղի ունեցել  ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Ժամը 06:00-ի սահմանում Աթիկի գաղութից փախուստի է դիմել Վանաձոր քազաաքում հաշվառված, ՀՀ քր․ օր․-ի 316 հոդվածի 1-ին մասով, 34-238 հոդվածի 4-րդ մասով 7 տարի ժամկետով ազատազրկված, 37-ամյա Վլադիմիր Գրիգորյանը, գրում է shamshyan.com-ը։

Ձեռնարկված  որոնողական աշխատանքների արդյունքում կարճ ժամանակում Վ. Գրիգորյանը հայտնաբերվել է Արթիկ քաղաքում գործող «Բեկո» խանութից և տեղափոխվել   քրեակատարողական հիմնարկ:  

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու, թե երբ նա դիմել է փախուստի, օժանդակություն ստացե՞լ է գաղութի աշխատակիցներից, թե՞՝ ո՛չ: 

--00—ԼՄ