ՀՀ-ն և ԱՄՆ-ն կմիավորեն ջանքերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ՊԵԿ հուշագիր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Հուշագրի ստորագրման համար Հայաստան են ժամանել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Վիլյամ Ուորենը, ինչպես նաև Վրաստանի գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերը:

Հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Վիլյամ Ուորենը։

Հուշագրի նպատակն է խորացնել երկու կառույցների միջև համագործակցությունը, որն ուղղված է թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործողություններից բխող՝ փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարին։

Հուշագրի ստորագրումը Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության արդյունքն է:

--00--ԱԹ