ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը սրտի կաթվածով հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Thumbnail

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը սրտի կաթվածով հոսպիտալացվել է Երևանի հիվանդանոցներից մեկում, որտեղ կատարվել է սրտի անոթների ստենտավորում: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:

Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել 2018թվականի հոկտեմբերի 4-ին և հրաժարական ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 17-ին՝ պաշտոնավարելով 2 տարի:

--00--ԱՀ