Ինչպե՞ս կարող է քվեարկությանը մասնակցել ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ընտրություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է՝ ի գիտություն հաշվառում չունեցող ընտրողների.

«Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով.

մինչև 10.06.2021թ. կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:

Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում լիազորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում»:

--00--ԱԹ