ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Այսօր` մայիսի 29-ին Ազատան համայնքում տեղի ունեցավ Արցախյան 2-րդ պատերազմին մասնակցած և հանուն հայրենիքի զոհված ազատանցի տղաների հիշատակին նվիրված խաչքարի օծումը։ Այս մասին տեղեկանում ենք Ազատան համայնքի ֆեյսբուքյան էջից:
Խաչքարի բացմանը ներկա էին հերոսացած զինվորների ծնողերը և հարազատները։
«Թող հավերժության լույսերի մեջ մնան մեր հերոսները։
Մեր խոնարհումն ու երախտիքն ենք կրկին հայտնում բոլոր ընկած քաջերին ու նրանց ծնողներին»,- գրված է ֆեյսբուքյան էջում:
--0--ԿԿ