Փաստաբանը Սարդարապատի հուշարձանից հեռացրել է Փաշինյանի դրած ծաղկեպսակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Ֆարմանյան

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարինե Ֆարմանյանը Սարդարապատի հուշահամալիրից հեռացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դրած ծաղկեպսակը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Որպեսզի 100 անգամ նամակներով նույն հարցին չպատասխանեմ՝ այո՛, այսօր Սարդարապատի հուշահամալիրի դիմացից ես եմ իմ ձեռքով դավաճանի դրած ծաղկեպսակը հանել ու ռադ արել մի կողմ՝ 2 պատճառով.

-իրավական պատճառ. ՀՀ -ն վարչապետ չունի, հետևաբար ծաղկեպսակի պետական դրոշի վրայի՝ «ՀՀ վարչապետից» գրառումը կեղծ է,

-բարոյական պատճառ. հայրենիքս ծախած և ինքնիշխան երկիրս քանդած դավաճանն իրավունք չունի մեր գոյապայքարի հուշահամալիրի առջև մեկ մեխակ անգամ դնելու և նրա «հարգանքի տուրքը» Սարդարապատին կեղծ է:

Մերժում եմ կեղծիքը և դավաճանությունը», - գրել է նա:

--00--ԱԹ